ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ՌԴ-ի փոխարեն հարց է ձևակերպել ու ինքն էլ զարմացել. ՌԴ ԱԳՆ 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նկար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այն ձևակերպմանը, թե իբր «ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է բացատրություն ՀՀ-ից ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար»՝ նշելով, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորն ինքն իր կողմից կառուցված ձևակերպման վրա է զարմացել։ 

«Հայաստանի խորհրդարանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե իրեն հասկանալի չեն Ռուսաստանի պահանջները՝ տալու բացատրությունը հայկական կողմի՝ Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժության մասնակցության վերաբերյալ, ընդգծում ենք, որ ակնհայտորեն նա հենվում է իր կողմից հորինված ձևակերպմանը, և ինքն էլ դրանից զարմանում է», - ասված է հաղորդագրությունում։ 

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  ընդամենը ասել է, թե ռուսական կողմը դիմել է ՀՀ-ին՝ ստանալու պաշտոնական բացատրություն ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։

«Մեր արձագանքը կլինի պատասխան ստանալուց հետո», - ասել էր նա։

--00—ԼՄ