Կոչ եմ արել չեխ գործընկերներին գործադրել ջանքեր Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ․ ՔՊ-ական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր նամակով դիմել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։

«Ներկայացրել եմ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։

Կոչ եմ արել չեխ գործընկերներին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

--00—ԼՄ