Միշելը հիմնավորել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում իր ակտիվությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

շառլ-միշել-1

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բելգիական Soir թերթի հետ հարցազրույցում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում իր ակտիվությունը բացատրել է նրանով, որ չի ցանկանում թույլ տալ Ռուսաստանին «տիրություն անել տարածաշրջանում», փոխանցում է «Լուրեր»-ը։

«Ես նախընտրում եմ, որ ինձ մեղադրեն չափազանց ակտիվ գործունեության, այլ ոչ թե անգործության համար»,- հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը:

--00—ՅՄ