Փաշինյանն իր կաշին փրկելու համար ԱԺ ամբիոնից մի օր «կբացատրի», որ հայ ժողովուրդը եկվոր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

արտակ

«Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը․



«Նա իր կաշին փրկելու համար, մի օր էլ ԱԺ ամբիոնից փրփուրը բերանին «կբացատրի», որ Հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կասի, որ օրինակ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներն ունեն այլալեզու ծագում:

Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ:

Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը նախորդ տարիներին, այդպես չեն մեկնաբանել ու աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում դա` հօգուտ թշնամու:

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել»,- գրել է նա։ 

--00—ՍՊ