Լաչինի միջանցքն արգելափակողները պարտավոր են վերականգնել երթևեկությունը. Փաուեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1476714106_hbz_samantha_powers_index1.jpeg

Լաչինի միջանցքի շրջափակումը սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի պակաս է առաջացնում. միջանցքն արգելափակողները պարտավոր են վերականգնել երթևեկությունը:

Այս մասին նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում գտնվող 120 000 հայերի օգնության համար USAID-ի կողմից գործողությունների բացակայության մասին Հարավային Կովկասի հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտող, «Ջուլֆա. փոշու վերածված սրբազան քարեր» նախագծի հիմնադիր Սիմոն Մաղաքյանի հարցին, գրում է «Լուրերը»։

«Այս հարցի շուրջ ես աշխատում եմ ամեն օր՝ սերտ կապի մեջ Լինելով Հայաստանի արտգործնախարարի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս պահին Ադրբեջանը և այն մարդիկ, ովքեր փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս ապրանքներ մատակարարել։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դիվանագիտական ուղիներով հասնենք հումանիտար ճգնաժամի հանգուցալուծմանը։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է հայ ժողովրդին և այն մարդկանց, ովքեր ապրում են հակամարտության գոտում։ Դա աշխարհաքաղաքականության հարց չէ, դա մարդկանց հիմնական կարիքների հարց է, ուստի սկզբունքային է, որ շրջափակումը վերացվի»,- նշել է Փաուերը:

--00—ԶՀ