Չիփ Լեյթինենը խոսել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

photo_2023-01-23_12-04-26

Հունվարի 20-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և շնորհավորեց վերջինիս նշանակման կապակցությամբ։

Գործերի ժամանակավոր հավատարմատար Լեյթինենը մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Նա ընդգծեց միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։

Նա նաև վերահաստատեց մեր աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։

--00—ՅՄ