162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

af41a906-a36e-444f-972c-6e38df143b53.jpg

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։



2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։ Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:



Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։



--00—ԶՀ