Վերին Խոտանանում փրկարարները 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:39-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է և խոչընդոտում է երթևեկությանը. ավտոմեքենան քարշակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 2 բեռնատար բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում են երթևեկությանը:

Փրկարարները մոտ 800 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա:

--00—ԼՄ