Վերին Խոտանանի մոտ բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը, փրկարարներն են օգնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

Փետրվարի 10-ին՝ ժամը 13։04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 500 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան․ վերջինս շարունակել է ընթացքը:

--00—ԼՄ