Գալուստ Գրիգորիչի՝ հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

85bbfe11-a408-4ce7-8968-7e222f8dc1bb.jpg

«Հայաստան» խմբակցությունն իր ցավակցությունն է հայտնում Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ:

Արժևորելով Գալուստ Սահակյանի երկարամյա մանկավարժական գործունեությունը, վառ անհատականությունն ու մարդկային բարձր որակները՝ վշտակցում, տոկունություն ենք մաղթում նրա ընտանիքին՝ հարազատների և բարեկամների հետ կիսելով կորստի ցավը: Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում:

--00—ԶՀ