Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի. փակումը կարող է հանգեցնել լուրջ աղետի․ USAID-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար աղետի։ Այս մասին իր Թվիթերի իր միկրոբլոգում գրել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։

«Այդ միջանցքը կարևոր երթուղի է այնքան անհրաժեշտ սննդամթերքների եւ դեղորայքի հոսքի համար, որոնք պետք է ազատ տեղափոխվեն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիներն այսպես կոչված «բնապահպանների» անվան տակ փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ։ Բացի այդ, Ադրբեջանը նաեւ անջատել է հանրապետություն գազի մատակարարումը։

--00—ԼՄ