Արմավիրի մարզում տղամարդու կիսամոխրացած դի է հայտնաբերվել. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Վահան Աղախանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը տեղի ուժերով մարվել է, ապա ժամանած հրշեջ-փրկարարաները այդ տան ներսում, մահճակալին հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ժորժիկ Ա․-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել  պառկած վիճակում ծխախոտից առաջացած կրակը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

--00--ԱՀ