Ցանկանում եմ՝ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ․ հնարավորը կանենք, որ դա իրատեսական լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն է՝ հավանակա՞ն է խաղաղության պայմանագրի կնքումը, և կա՞ արդյոք հավանականություն, որ այն կկնքվի մինչև տարեվերջ։

«Անկեղծ պիտի ասեմ․ ես ցանկանում եմ և կցանկանում, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել․ «Ինչքանո՞վ է դա իրատեսական, ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ․ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական։

Կա մի էսպիսի կարևոր հանգամանք, որ մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։

Ինչքանո՞վ է դա իրատեսական․ եթե հաշվի առնենք, որ Պրագայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմանները, ըստ էության, հայտնի են»,-ասել է նա։

--00—ԼՄ