Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպման գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել․ նա Արթուր Տերչանյանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նախապատրաստման 12 հանցակից, 8-ը ձերբակալված են։ Նրանց թվում են Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի՝ 3։

Անունները ևս հրապարակված են․ Ուկրաինայի քաղաքացին Միխայիլ Վլադիմիրովիչ Ցյուրկալոն է՝ ծնված 1975 թ.-ին, Վրաստանի քաղաքացին Ինոսարիձե Սանդրոն՝ միջնորդ Լևան անունով։ ՀՀ քաղաքացին Թերջանյան Արթուրն է՝ ծնված 1985 թ.-ին։

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը նաև պարզել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության ռումբը դրված է եղել գլանափաթեթի մեջ։ Կամուրջի վրա օգտագործված պայթուցիկները ուղարկվել են Օդեսայից Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։

--00—ԼՄ