Վահան Քերոբյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

09112239ec56c174ac46769a7b98f514a751af.jpeg

Երեկ այցելել եմ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպել ենք Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքների խաղողագործների հետ, որոնց մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։ 

Այցելել ենք նաև Պռոշյանի կոնյակի գործարան,Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և ՄԱՊ ընկերություն, շրջել ենք արտադրամասերով և զրուցել խաղողի մթերման ընթացիկ աշխատանքների շուրջ»,-գրել է նախարարը։

 --00—ԶՀ