Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը. Փաշինյանը՝ Ռահմոնին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

l-0x138wh-1670x973z-0.4707.jpeg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները հուսալի հիմք են հայ-տաջիկական միջպետական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և բազում հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»:

--00—ԶՀ