Նիկոլը իր խունտայի հետ չկարողացավ այս առիթն օգտագործել մեր գերիներին վերադարձնելու համար․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 8, 24News

 Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին՝ ընդգծելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանի պաշտպանները դարձել են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները։

«Նիկոլ Փաշինյանը պետք է նստի և մտածի, թե ինչու են իրեն պաշտպանում մեր թշնամի երկրի ղեկավարները։ Զարմանում ենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է գյուղեր հանձնում, ախր իրականում ինքը չգիտի, թե մենք սահմանամերձ ինչ գյուղեր ունենք»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ