Սուրիկ Խաչատրյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

89

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր մերժեց Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշման դեմ իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Իրականում դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ամրագրեց իր մասնակցությունը Տիգրան Խաչատրյանի քաղաքական բանտարկության «պատվաբեր» գործում։

Ես վստահ եմ, որ Տիգրանը մի որոշ ժամանակ անց կլինի ազատության մեջ։

Վստահ եմ նաև, որ Տիգրանի և այլ հայրենասեր տղերքի քաղաքական հետապնդումների ճարտարապետները, «պրարաբները» և հասարակ բանվորները մի որոշ ժամանակ անց կնստեն»,- գրել է Գալստյանը։

--00—ԼՄ