Ռաֆայել Քոթանջյանը յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին․ Հրաչյա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

նկար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ժողովրդրական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ։

«Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը: Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:

Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո...»։

--00—ԼՄ