Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին. Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

 

տռռեգտեռգ

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։

Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։

ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին։



--00--ՍԳ