Աշտարակում 39-ամյա վարորդը Mazda 6-ով տապալել է երկաթե էլեկտրասյունը, տաղավարն ու հայտնվել մայթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

11

Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանը, իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով՝ տապալել տաղավարը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, նրանք մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տապալված էլեկտրասյունը տեղափոխել ավտանգ վայր, մայթից հեռացրել են տաղավարի կոտրված մասերը, այնուհետև սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, քանի որ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կարգադրությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները ողջ գիշեր կատարել են ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ։  

--00—ԼՄ