Լուկաշենկոյի ուղերձը հատուկ էր՝ ՀՀ -ի ներսում արձագանքի համար. թող նա իր երկրի խնդիրներով զբաղվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը  համապատասխան ուղերձ էր, որը գուցե միտված էր տեսնել, թե ՀՀ-ում ինչ արձագանք կգտնի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ, նաև Հայաստանը, որովհետև այն «ոչ մեկին պետք չէ»:

«Արձագանք եղավ՝ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց, որ ՀՀ-ն անկախ պետություն է և առաջորդվում է իր պետական շահերով, թող Լուկաշենկոն զբաղվի իր երկրի ներքին ու արտաքին խնդիրներով, մենք մեր երկրի խնդիրներով ի վիճակի ենք զբաղվել», - ասաց նա։ 

Անդրադառնալով բանակի վերազինմանն ուղղված գործընթացներին՝ պատգամավորը նշեց, որ խնդիրների լուծման համար ոչ միայն ծրագրեր են մշակվում, այլև պրակտիկ գործընթացներ են տարվում.

«Ինչքանո՞վ է ճիշտ անընդհատ նշել, թե բանակում ինչ խնդիրներ են լուծվում, բանակի օրվա կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորները առաջնագծում եղան և տեսան սահմանային փոփոխությունների պայմաններում մեր ԶՈՒ-ն ինչ ինժեներական խնդիրներ է լուծում, և մեր կարողությունները ավելացել են, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ բանակի ապագան պրոֆեսիոնալ բանակ ունենալն է, և դրան միտված մեծ անելիք ունենք բոլորս»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ