Բաքվի բռնապետը մեր դեմ վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

տռռեգտեռգ

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ» իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար։ 

Այս առումով պետք է կրկին հստակորեն արձանագրել, որ Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է  լայնածավալ հիբրիդային պատերազմ։ Դրա բաղկացուցիչներից են տեղանվանական պատերազմը, երբ ադրբեջանական նաև պաշտոնական ԶԼՄ-ներում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տեղանունները աղճատվում կամ փոխվում են իբրև թե «ադրբեջանական» տարբերակներով և մշակութային պատերազմը, որի շրջանակներում բարբարոսաբար ոչնչացվում կամ յուրացվում է հայկական նյութական և հոգևոր մշակույթը։ 

Ընդ որում, նաև այս երկու «մարտադաշտերի» առկայության և դրանցում մեզ հետ պատերազմելու և մեզ ոչնչացնելու մասին բացահայտ կերպով հայտարարում են Բաքվի բռնապետական վարչախմբի այս հարցերով գրեթե բոլոր պատասխանատուները՝ սկսած անձամբ բռնապետից, վերջացրած նրա նախարարներով և գիտության ու մշակույթի կեղծարար «մտավորականությամբ»։   

Ընդ որում, այս ամենն արվում է շատ հստակ նպատակով՝ հայկական սրբազան հողի նկատմամբ ամրագրելու Բաքվի բարբարոսական բռնապետության իբր պատմական և մշակութային «լեգիտիմությունը», որը հիմք պետք է հանդիսանա հետագա ծավալապաշտության համար։ 
 

--00--ՍԳ