Վահե Հակոբյանը հասարակական-քաղաքական գործիչների քննարկել է ՀՀ-ի և Արցախի առաջ ծառացած խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն օրերս Մոսկվայում հանդիպում է ունեցել հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է Վահե Հակոբյանի ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը մասնակցել են ինչպես մեր հայրենակիցներ, այնպես էլ բարեկամ ազգերի ներկայացուցիչներ:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, քննարկվել են հայկական 2 պետությունների առաջ ծառացած խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև
համագործակցության եղանակներն ու ուղիները:

--00--ԱՀ