Հոռոմ գյուղում այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Հունվարի 9-ին՝ ժամը 03:00-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից;

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին։ 

--00—ԼՄ