Վրաստանում պատվաստվելու դեպքում թոշակառուները ավելի քան 60 դոլարի միանվագ բոնուս կստանան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

պատվաստանյութ

Նոյեմբերի 8-ից հունվարի 1-ը Վրաստանում յուրաքանչյուր թոշակառու, ով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, կստանա 200 լարի (63 դոլար) միանվագ դրամական բոնուս։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին․ գրում է sputnik-georgia.ru-ն։



«Գումարը կփոխանցվի պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումից անմիջապես հետո»,- ասել է Ղարիբաշվիլին։



--00--ԱՀ