Առուշ Առուշանյանի շտաբում խուզարկություն է. լուր կա, թե նրա հայրը կաշառք է բաժանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

85

Ոստիկանությունը՝ կարմիր և սև բերետավորների մասնակցությամբ, մտել են «Առուշ Առուշանյան» դաշինքի ընտրական շտաբ՝ ստուգումներ իրականացնելու:

Ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի՝ հարուցվել է քրգործ, ըստ որի՝ Գագիկ Առուշանյանը՝ Առուշ Առուշանյանի հայրը, 2021-ի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել, ինչի հիման վրա էլ ընդհանուր իրավասության դատարանը թույլտվություն է տվել՝ խուզարկություն անելու դաշինքի ընտրական շտաբում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանություն էր հրավիրվել նաև «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուն: Ըստ փաստաբանի՝ նա ուղեկցել էր իր հարևանին ընտրական տեղամաս:                                            --00—ԼՄ