Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում․ Կարեն Ավագյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կարեն

ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Հասել ենք թուրքի կոշիկ լիզելու փուլին:

Թուրքն է խոսում նրա մասին, որ Հայաստանի ղեկավարը հանդիպում է խնդրում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել:

Անընդհատ կոշիկ լիզելու մասին բարբաջող նիկոլը փաստորեն իր տեսակն էր նկարագրում: Հերթ էր կանգնում դրսում բոլորի, այդ թվում հայ սպանողներին ու Հայաստանի վախճանին սպասողների կոշիկները լիզելու համար:

Ժամանակը մոտենում է: Բոլոր խոստումները, որոնք տրվել են միջազգային խաղացողներին, մեր դաշնակիցներին ու թշնամիներին բացահայտվելու են: Առերեսումներից խուսափել չի լինելու։

Մնացել է հասկանալ՝ մենք՝ որպես հասարակություն, որքան ամուր ենք դիմակայելու թշնամուն և թշնամու կոշիկ լիզող նիկոլին»:

--00—ԼՄ