ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Հոլիվուդյան դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթը Ղարաբաղի խորհրդանիշ հուշարձանի նկարով հայտարարություն է տարածել: Դերասանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, որ իր «Հիթռեկորդ» նախագծի համար կրկնօրինակող հայ դերասաններ է փնտրում: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»։
Հիշեցնենք, որ նույն նախագծի շրջանակներում դերասանը ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին Հայաստանի մասին կարճամետրաժ ֆիլմ էլ է ստեղծել:
--00—ՄՀ