Դերասան Ջոզեֆ Գորդոն Լևիթը ֆեյսբուքում տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ»-ի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Հասարակական

Ամերիկացի դերասան, երգիչ, ռեժիսոր Ջոզեֆ Գորդոն Լևիթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խնդրելով Հայաստանի բնակիչներին ձայնագրել Around The World արտահայտությունը հայերեն և ուղարկել իրեն:

Ինչպես դերասանը նշել է, ձայնագրություններն անհրաժեշտ են ինքնատիպ նախագծի իրականացման համար: 

Գրառմանը կից ամերիկացին տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանի լուսանկարը, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը:

Հասարակական

--00--ԿԿ