Տիգրան Ավինյանը Լոռու փոխմարզպետին ազատել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

Տիգրան Ավինյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Քաջայր Նիկողոսյանին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Սպիտակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`

Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,– ասվում է որոշման մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս