Վերին Շորժայում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Քաղաքական

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

--00--ԿԿ