Պարոնյան փողոցում ապրիլի 3-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

վթար

Ապրիլի 3-ին, ժամը 20.05-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Մկրտիչ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին Մկրտիչ Գասպարյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։

--00—ՄՀ