ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Էգեյան ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu-գործակալությունը:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Գործակալությունը տեղեկացվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22:49-ի սահմաններում՝ Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7,08 կմ խորության վրա:
--0--ԿԿ