Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նիկոլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որեւէ նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել՝ հավակնոտ առաջարկներ անելով:

Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք եւս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաեւ գիտության ֆինանսավորման ծավալների եւ ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել:

Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին եւ խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս եւս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ