COVID-19-ը դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր․ «Նորք»-ի աշխատակիցները պատվաստվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

կորոնավիրուս

COVID-19 համաճարակը եղել է, կա և դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր մարդկության համար։  Համաճարակի դեմ պայքարը համալիր է և մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ պետք է լինի պատվաստումը։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է։

Հիշեցնենք, որ մարտի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176 286 դեպք, որոնցից 165 441-ն` առողջացած, 3239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761 945 թեստավորում:

 Այսպիսով` երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք:

 --00—ՄՀ