3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

երկրաշարժ

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում) Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

--00--ԱՀ