Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 107 մլն թեստ է կատարվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 107 միլիոն թեստ։ Այս մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի 107,1 միլիոնից ավելի թեստ»,- ասված Է հաղորդագրությունում։

Անցած օրը կատարվել Է 299 հազար հետազոտություն:

Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով այսօրվա դրությամբ բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 622,2 հազար մարդ։

  --00—ՄՀ