ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը: փետրվարի 9-ին գումարվող քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 16 հարց:
«Քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվեց մինչև երեք ժամ»,- ասված է հաղորդագրությունում:
Ազգային ժողովի խորհրդի փետրվարի 8-ի նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
--0--ԿԿ