Ինձ համար կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին․ռուսաստանահայ գեղասահորդուհի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

․

Ռուսաստանի առաջնությանը մասնակցած ռուսաստանցի ծագումով հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ ցանկանում է իր հաղթանակները նվիրել պատմական հայրենիքին: Այս մասին գրում է sport-express.ru կայքը:



Պատանիների առաջնությունում Ադելիան սահել է Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:



«Հորս կողմից ես հայուհի եմ: Ինձ համար շատ կարևոր է սահելու ընթացքում ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունը հոսում է երակներումս, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»,- ասել է գեղասահորդուհին:



--00--ԱՀ