Մենք երբ ուզենանք, կարող ենք գնալ Սյունիք, դուք չեք կարողանում. Մարուքյանը՝ Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

«Որպես իշխանության պատգամավոր՝ Դուք պետք է գնայիք Սյունիք՝ ժողովրդի հետ խոսեիք, երբ ճանապարհը փակել էին, բացեին, որպեսզի վարչապետը կարողանար անցնել»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմով իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին:

«Եթե Դուք դա չեք կարողացել անել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք... Մենք երբ ուզենանք, կարող ենք գնալ Սյունիք, դուք Սյունիք չեք կարողանում գնալ։ Մեր դեմը չեն փակել, ձեզ համար են փակած եղել ճանապարհը։

Պարոն Խաչատրյան, Դուք՝ որպես Սյունիքի ընտրված պատգամավոր, լավ կանեք Ձեր մանդատը վայր դնեք՝ դրանով ցույց տալով Ձեր բողոքը», - ասել է Մարուքյանը։ 

Նշենք, որ Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իմքայլական Արմեն Խաչատրյանը անընդհատ արձագանքում էր ԼՀԿ-ական պատգամավորի ելույթին, ինչի պատճառով գործընկերները նրան դուրս են հանել դահլիճից։

--00—ԼՄ