ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է ազատել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 24News-ն այդ մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքէջից:
Դեռևս հստակ չէ՝ «Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին» նախագիծը, որը կարող է խորհրդարան ներկայացվել երկամսյա ժամկետում, առաջիկա արտահերթ նիստին կներկայացվի՞ քննարկման, թե՞՝ ո՛չ: Նշենք, որ այն կարող է ներառվել 2021 թվականին գումարված ԱԺ նիստերի օրակարգում:
Հավելենք, որ նախագծի հեղինակը ոչ թե կոնկրետ պատգամավորներ են, այլ խմբակցություն:
Վրույր Սևակ
--00—ԼՄ