ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն, արձագանքելով այդ տեսանյութի տարածմանը, տեղեկացնում է.
«Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»:
--00--ԱԹ