«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրենը 1 մլրդ դրամ տանուլ չի տվել․ ԱՆ խոսնակը հերքում է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

ԱՆ

«Հրապարակ» օրաթերթի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը և տարածվող տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

«Եվ չնայած լուրը դեռ երեկ հերքվել էր իմ կողմից, հոդվածում գրված է, թե իբր ես չեմ մեկնաբանել այն: Հոդվածի վերջում միայն նշված է, որ «առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին»»,- նշել է նա:

 --00—ՄՀ