ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Մերձմոսկվայում հետաքննիչները քրեական գործ են հարուցել անհայտ անձանց կողմից շոգեբաղնիքում տղամարդու սպանության դեպքի առնչությամբ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Քննչական կոմիտեի տարածաշրջանային գլխամասային գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ սպանվածը գործարար Վլադիմիր Մարուգովն է։ Նա երշիկեղենի մի քանի գործարանի սեփականատեր էր և լրատվամիջոցներում հայտնի էր որպես «մսային արքա»։
«Նախնական տվյալներով՝ լույս նոյեմբերի լույս 2-ին Իստրայում դիմակավորված անհայտ անձինք ներխուժել են շոգեբաղնիք, կապկպել են տանտիրոջն ու նրա կնոջը, որից հետո պահանջել են իրենց հանձնել տանը պահվող գումարը։ Մի պահ կնոջը հաջողվել է ազատվել ու փախչել», - հայտնել է Վրադին՝ չնշելով, սակայն, անուններ։
--00—ՄՀ