Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի սահմաններին ռուս զինվորականների ներկայությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի` Թուրքիայի ու Իրանի հետ ունեցած սահմաններին ռուս սահմանապահներ կան:

«Այսինքն այդպես միշտ է եղել: Եվ այժմ, դեպքերի վերջին զարգացումների արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևելյան և հարավարևմտյան հատվածներում: Այսինքն, դրանում իրականում որևէ նորություն չկա»,- ասել է նա:

 

--00--ԱԹ