Մտածել՝ թուրքը փոխվել կամ հրաժարվել է պանթուրքիստական ծրագրերից, սխալ է. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը ցավով է նշում՝ լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը մտածելակերպով մանուկ ենք մնացել՝ կարծելով, թե թուրքը փոխվել կամ հրաժարվել է պանթուրքական ծրագրերից: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ 100 տարի առաջ էլ էին ասում, թե երիտթուրքը փոխվել է, բայց պատմությունը ցույց տվեց՝ ինչքանով էր փոխվել ու ինչ տեղի ունեցավ հետո:

«Մենք մեր տաք գրասենյակներում նստած ճառում ենք, թե Թուրքիան այլևս փոխվել է, իսկ նա շարունակում է աշխատել  թե՛ ռազմական, թե՛ այլ առումներով: Ավելին՝ փորձում  է իր շուրջ հավաքել թուրքալեզու բոլոր ժողովուրդներին»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ