Կարևոր է, որ ԶՈւ հրամանատարությունն իրավիճակից բխող ուղերձը հասցնում է նաև հանրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

տիգրան աբրահամյան.

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված հրապարակային մարտական կոչի գլխավոր ուղերձը անկասկած տեքստի այս հատվածում էր՝ «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:

Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ զինված ուժերի հրամանատարարությունը ոչ միայն լիովին տիրապետում են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, բանակը նախապատրաստում անհրաժեշտ գործողությունների կամ հնարավոր սցենարների, այլ իրավիճակից բխող ուղերձները հասցնում ոչ միայն զորքերին, այլ ողջ հանրությանը:

Ուղերձում իրավացիորեն ամրագրված է Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային ամենամեծ ռիսկի մասին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի և Արցախի պետական ողջ ապարատը, նոր ստեղծված իրադրությունում, պետք է առաջադրված խնդիրներին համարժեք քայլեր ձեռնարկեն»:

--00--ԱԹ