Վերջին օրերին Զինծառայողների հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

Վերջին օրերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ՝ շուրջ 268,700,00 ՀՀ դրամի չափով:

Հիմնադրամից հայտնում են, որ նվիրաբերությունները կատարվում են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից:

«Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հիմնադրամին նվիրաբերություն կատարած յուրաքանչյուր անձի և կազմակերպության. Ձեր կողմից նվիրաբերած ցանկացած լումա մեզ ավելի մոտ է կանգնեցնում մեր նպատակների իրականացմանը:

Առանձնահատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել մեր խոշոր նվիրաբերողներին, շնորհակալ ենք մեր հանդեպ տածած վստահության համար», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։

--0--ԿԿ