Կարմիր բլուրի հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News  

Կարմիր բլուր

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։

Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը»։

   --0—ՄՀ